Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ փոփոխություններ կլինեն ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցություններում

Մայիս 11,2018 22:41

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունում Նիկոլ Փաշինյանի մանդատը փոխանցվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանին։

Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքից, իսկ Սիմոնյանը երկրորդն էր այս ընտրատարածքում «Ելքի» հավաքած ձայների քանակով։

Պատգամավոր կդառնա նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Հրաչ Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը: Հրաչ Հակոբյանը երրորդն էր հավաքած ձայների թվով 3 ընտրատարածքում։ Առաջինը Արարատ Միրզոյանն էր, որը նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանն էր, որը նշանակվել է կրթության եւ գիտության նախարար։

Փոփոխություններ կլինեն նաեւ Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցությունում: Ավագանու անդամներից Արայիկ Հարությունյանը, ինչպես արդեն նշեցինք՝ նշանակվել է նախարար, Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ, Էդուարդ Աղաջանյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ալեն Սիմոնյանն էլ՝ պատգամավոր:

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակում հաջորդ չորսը Վիկտոր Ենգիբարյանը, Նելլի Ղարդյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Նարա Հովհաննիսյանն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031