Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ երկիր ենք ունենալու». Գարեգին Չուգասզյանը շարունակելու է հացադուլը

Մայիս 11,2018 22:03

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը, որը Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ընդհատակում էր (մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար) եւ ձերբակալվել էր ապրիլի 24-ին, այսօր կալանքից ազատ է արձակվել:

Արշակունյաց պողոտայում, որտեղ «Սասնա ծռերի» կողմնակիցները փակել էին պողոտան, նա հայտարարեց. «Հացադուլս չի վերջացել, շարունակում եմ այն»:

Հիշեցնենք, որ նա հացադուլի մեջ է՝ քաղբանտարկյալներին համաներում շնորհելու պահանջով: Չուգասզյանը ողջունեց ՀԽ համախոհներին ու ասաց. «Ժողովուրդն է ամեն ինչի տերը, նա էլ ցույց կտա ճանապարհը: Վստահեցնում եմ՝ բոլոր դժվարությունները հաղթահարվելու են, շատ լավ երկիր ենք ունենալու»:

Գարեգին Չուգասզյանը հավելեց, որ վաղը՝ Մատենադարանի դիմաց՝ Մաշտոցի արձանի մոտ, ժամը երկուսին մամուլի ասուլիս է նախատեսված, որտեղ կպատասխանի լրագրողների  հարցերին, իսկ մինչ այդ հարգելի պատճառով չի ցանկանում խոսել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «դավաճանական ռեժիմ», սակայն «զինված ապստամբության անհրաժեշտություն չկա»

    հա՜, քանի որ սոյն վարչակարգի պարագային, «կոշտություն չկա»

    ուրեմն ըստ սրանց, դաւաճանութիւնը չէ խնդիրը, այլ կոշտութիւնը

    . 400 հեկտար եւ 120 կեանքերի կորուստ + կոշտութիւն = զինեալ եւ մահաբեր ապստամբութիւն կատարելու բնական իրաւունքի գործադրութիւն
    . լման Արցախի եւ 4000 կեանքերի կորուստ, առանց կոշտութեան, ու… ասանկ բացատրութիւններ

    պարզ է

    էհ, երկու օրից՝ դատավճիռ… հասկանալի է որ այսպէս խօսի…

    Սասունցի Դաւիթի իսկ զուսպ ու խորամանկ, ճարպիկ, երկլեզու դիւանագէտ է դարձել, Նոր Հայաստանում

    սխալ չհասկցուինք, ես երբեւիցէ նուազագոյն չափով իսկ համաձայն չեմ եղած այս խմբակին հետ, եւ ոչ միայն իրենց այդ արիւնալի արարքի կապակցութեամբ… պարզապէս հետաքրքրական է թէ՝ ի՜նչ էին, ու ինչ դարձան… իսկապէս որ կախադրական փայտիկ ունի եղեր, Փաշինյանը…

    ի դէպ, մի հատ ել Չուգասզյանին հարցուցէք թէ ի՞նչ պատահեցաւ իր այդ հաւաստիացումին, թէ՝ « վստահեցնում եմ՝ բոլոր դժվարությունները հաղթահարվելու են, շատ լավ երկիր ենք ունենալու »
    re:  https://www.aravot.am/2018/05/11/956440/

    սակայն հարցուցէք չորեքշաբթի օրուայ դատավճիռէն ետք… զորս եթէ չհամապատասխանէ իրենց յոյսերին, հետաքրքրական պիտի ըլլայ այդ հարցումին սասնածռական պատասխանը բաղդատելը վերեւի դիւցազներգական խօսքերին հետ…

  2. Հ.Շ. says:

    նախորդ մեկնաբանութիւնս կը վերաբերի հետեւեալ յօդուածին՝
    https://www.aravot.am/2021/02/22/1172465/

    կարող էք զայն ու այս մէկը այստեղ ջնջել/չհրապարակել

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031