Հայտնել ենք, որ մայիսի 11-ին,ժամը 12.30-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Արծվաբերդ գյուղում 1965թ. ծնված տղամարդը դանակով սպանել է 1969թ. ծնված իր կնոջը:
Արծվաբերդից ստացված տեղեկություններով՝ սպանված կինը չափահաս 4 երեխաների մայր էր, նրա 2 աղջիկները ամուսնացած են, տղաներից մեկը գտնվել է Ռուսաստանում, մեկը՝ ժամկետային ծառայության մեջ է:
Ողբերգական դեպքից մի շաբաթ առաջ ամուսինը Ռուսաստանում գտնվող որդուն ասել է, որ գա մոր հետ կապված իրավիճակը պարզելու համար, որդին ժամանել է, սակայն կոնֆլիկտը չի լուծվել:
Արծվաբերդից հայտնում են, որ խանդի պատճառով սպանության դեպքից հետո ամուսինը փախուստի է դիմել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ