Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սրբուհի Սարգսյանը Human երգի միջոցով ցանկություն ուներ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մարդու իրավունքներն ու ազատությունը

Մայիս 11,2018 19:45

Ուկրաինայից Հայաստան վերադառնալուց հետո այսօր՝ մայիսի 11-ին, կայացավ երգչուհի Սրբուհի Սարգսյանի՝ լրագրողների հետ առաջին հանդիպումը, որի ընթացքում նա պատմեց «Ուկրաինայի ձայնը» նախագծում մասնակցության մասին, ներկայացրեց իր առաջիկա ծրագրերն ու պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Սրբուհի Սարգսյանը «Ուկրաինայի ձայնը» նախագծում երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում հաղթարշավը շարունակել է մինչև եզրափակիչ և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Երգչուհին ողջունեց լրագրողներին՝ շնորհակալություն հայտնելով ուշադրության և զանգերի, ինչպես նաև «Ուկրաինայի ձայնը» նախագծի ողջ ընթացքում իրեն աջակցելու համար:

«Ի սկզբանե մարտական էի տրամադրված մրցույթին: Նպատակս հաղթելն էր, սակայն չեմ հուսահատվել: Ինձ համար արդեն հաղթանակ է Հայաստանը ներկայացնելը և իրենց կողմից սիրված լինելը»,-ասաց Սրբուհի Սարգսյանը:

Երգչուհին նշեց, որ մեծ բավականություն է ստացել ուկրաինացի ռեփեր, պրոդյուսեր Պոտապի հետ համատեղ աշխատանքից: Արդյունքում նոր գիտելիքներ և փորձ է կուտակել. «Ես ծանոթացա Պոտապի թիմի հետ: Նրանք ինձ պրոֆեսիոնալ խորհուրդներ տվեցին, որոնք անպայման կիրառելու եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում: Պոտապի և իր թիմի հետ հասցրել ենք մտերմանալ, մեր միջև կապը պահպանվում է: Նախագծի կազմակերպիչները վստահեցնում էին, որ Պոտապն ինձ հետ լրիվ այլ կերպ է աշխատել, հարազատի նման է վերաբերվել: Նա միշտ պատրաստակամ է օգնել իմ կարիերայում ճիշտ քայլեր անելու հարցում»,-նշեց երգչուհին:

Սրբուհի Սարգսյանն անդրադարձավ նաև «Ուկրաինայի ձայնը» նախագծի իր վերջին ելույթին: Նա նշեց, որ Human երգի միջոցով ցանկություն ուներ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, մարդու իրավունքներն ու ազատությունը:

Սակայն նրա ելույթի ավարտին անսպասելիորեն մեծ էկրանին հայտնվեց Ադրբեջանի դրոշը, այնուհետեւ պատկերվեց #human հեշթեգը` նույնպես ադրբեջանական դրոշի գույներով: Տեսանյութը կարճ ժամանակ անց հեռացվեց մրցույթի պաշտոնական կայքից: Ավելի ուշ նախագծի պաշտոնական ալիքում տեղադրվեց Սրբուհու ելույթի վերախմբագրված տարբերակը:

«Ես չեմ կարող ասել, թե ինչպես ստացվեց, որ հենց Ադրբեջանի դրոշը հայտնվեց: Չեմ կարծում, որ միտումնավոր է նման բան արվել, որովհետև իրենք շատ լավ են տրամադրված իմ անձի և մեր ժողովրդի նկատմամբ: Կարևորը, որ շտկվեց իրավիճակը և եղավ պաշտոնական ներողություն»,-մեկնաբանեց Սրբուհի Սարգսյանը:

Հայ երգչուհուն արդեն հասցրել են սիրել Ուկրաինայում, նա իր լսարանն ունի այնտեղ: «Ուկրաինայի ձայնը» նախագծի ընթացքում և ավարտին Սրբուհին տարբեր համերգների ու ծրագրերի մասնակցելու բազմաթիվ առաջարկներ է ստացել: Իսկ հայրենիք վերադառնալուց հետո մայիսի 9-ին “Allusion” բենդի հետ միասին Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, երգչուհին հանդես եկավ բացօթյա համերգային ծրագրով, որն ինչպես ինքն է ասում, նվիրված է մեր մայիսյան հաղթանակներին:

Խոսելով առաջիկա պլանների մասին` Սրբուհի Սարգսյանը տեղեկացրեց, որ շուտով նորություն է ունենալու իր երկրպագուների համար: Այս պահին զբաղված է նոր երգի և տեսահոլովակի հետ կապված աշխատանքներով:

SPRING PR-ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031