Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Արտակ Զեյնալյանը՝ Արդարադատության նախարար կնշանակվեն

Մայիս 11,2018 19:30

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը: «Առավոտ»-ի տեղեկություններով հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ելք» խմբակցության պատգամավորներ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ Արդարադատության նախարար նշանակելու մասին:

ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում, ըստ տարբեր խոսակցությունների շրջանառվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անունը: Մեր տեղեկություններով, սակայն «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը շարունակելու են իրենց գործունեությունը ԱԺ-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    ՄԱՆԵ ջան դու ԱՐԴԱԿՆ բարով վայելեք ձեր պաշտոնը ցանկանում ենք առողջություն եվ հաջողություն ասեմ որ միտինգի առաջի որվանից մենք կանգնած ենք եղել որ ձես նման բարի մարդիկ նստեն ատոռին եվ քաղաքացիների գործերը որենքով անեք աշխատակազմը արդեն կեղծիկների մեջ թաղված են դուք մակրեք որ մենք ել միշտ ԱՍՏՎԱԾ կանչենք ձես համար մենք ձես ֆես բուքով էլ շնորհավորել ենք միշտ լավ ու բարի մնաք ԷՄՄԱ ԱԶՎԻՎ ֆես բուքով գրել էնք միշտ լավ մնաք շատ ուրախացանք որ ձես տեսանք ԱՐԴԱԿՆ ել շատ ընդիր մարդ է մնաք բարով միշտ ուրախ լինեք

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031