Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք ստորագրել և հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող մի շարք պաշտոնական փաստաթղթեր

Մայիս 11,2018 19:00

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով  հարուցված քրեական գործը:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:

Մասնավորապես, չարաշահումների դեպքեր են արձանագրվել վերը նշված ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև 2016 թ.-ին կնքված 15.700.000 ՀՀ դրամ արժեքով 2 պայմանագրերի կատարման գործընթացում: Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և վերոհիշյալ ՍՊԸ-ի պաշտոնատար անձինք ստորագրել և հաստատել են կեղծ տեղեկություններ բովանդակող մի շարք պաշտոնական փաստաթղթեր, թե իբր նշված պայմանագրերով նախատեսված արժեքներով աշխատանքները կատարվել են, մինչդեռ դրանց մի մասն իրականում կատարված չի եղել: Հիշյալ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 4.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031