ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Տիգրան ԱՎԻՆՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին Երևանում։
2014թ. ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը` ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
2011թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման մասնագիտացմամբ՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2009թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում։
2005թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։
2014-2016թթ. աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, տեղադրում է իրականացրել «Քոնթուր Գլոբալ» ընկերության համար (Որոտան ՀԷԿ-երի կասկադ)։
2014-2015թթ. համահիմնադրել և աշխատել է որպես ֆինանսական տնօրեն «ՖԱԵՄ. ապրող զարդեր» ընկերությունում։
2009-2013թթ․աշխատել է Զարգացման հայկական բանկում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
2010-2011թթ. հիմնադրել և ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։
2017թ․ «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորության թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։
2017թ․ նշանակվել է «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, կուսակցության հիմնադիր անդամ է։
2016թ․ ՀՀ պաշպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: