ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել առաջին փոխվարչապետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը 2004 թվականին ծավալված ուսանողների և երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման հիմնական նախաձեռնողներից եւ համակարգողներից է եղել:
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
Նա 2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2004 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան։ 2005թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Նա եղել է գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, աշխատել է ՀՀ ազգային արխիվում, դասախոսել է ԵՊՀ-ում: