Քիչ առաջ «Սասնա ծռերի» համախոհները եւ աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան: Սուրմալու տոնավաճառի խաչմերուկից սկսած՝ այն երկկողմանի երթեւեկելի չէ: Փողոցում լարված մթնոլորտ է, քանի որ վարորդները պահանջում են բացել երթեւեկությունը:
Մեքենաներում երեխաներ եւ հիվանդներ կան:
Բողոքի պատճառը դատավորի որոշումն է, որով քիչ առաջ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների փախանման միջոց կալանքը չփոխվեց, նրանք շարունակում են մնալ անազատության մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ