Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմին Եվրոպայի օրվա կապակցությամբ:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ նախագահ Սարգսյանը քննարկեցին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Դեսպան Ավիտալսկին կարևորեց նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում:
Նա վերահաստատեց, որ Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել ՀՀ նախագահի, նոր վարչապետի եւ նոր կառավարության հետ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ:
Քննարկվեցին Հայաստանի հետ ԵՄ համագործակցության առաջիկա տարիների առաջնահերթությունները:
Այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը լուսանկարվեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անձնակազմի հետ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն