Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ դատարանում. «Սասնա ծռերին» ազատ չարձակեցին

Մայիս 11,2018 18:13

Դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ հրապարակեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու, այսինքն՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանի որոշմամբ՝ այն մերժվեց, իսկ դա նշանակում է, որ այս գործով անցնող ամբաստանյալները դատավարության ընթացքում շարունակելու են մնալ կալանքի տակ: Դատարանում լարված իրավիճակ է, քաղաքացիները վանկարկում են՝ «ամոթ»:

Պաշտպաններն էլ, ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ կալանքից ազատման միջնորդությունը «Սասնա ծռերի» պաշտպանները ներկայացրել էին այսօր. քննարկումը մի քանի ժամ էր տեւել: 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների, շենք-շինություն զավթելու, պատանդառության համար:

Ամբաստանյալների մի մասը (ոչ դատավոր Վարդանյանի վարույթում գտնվողները) մեղադրվում են «ծռերին» օժանդակելու համար:

Հավելենք՝ վերջերս փոխվեց ընդդիմադիր քաղաքական գործիչ՝ «Սասնա ծռերին» միանալու փորձի համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը. նա ազատվեց եւ այսուհետ նիստերին չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031