Վրաստանի Հանրապետության տարածքով այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ իրենց հետ անձնական օգտագործման համար դեղեր վերցնելիս նկատի ունենան, որ մի խումբ դեղերի շրջանառությունը թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, սակայն արգելված է Վրաստանի Հանրապետությունում:
Տարանցիկ ուղևորների մոտ այդ դեղերը հայտնաբերելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել խոշոր տուգանքների կամ քրեական պատասխանատվության:
Ներկայացնում ենք այն դեղերի ցանկերը, որոնց շրջանառությունն արգելված է Վրաստանի Հանրապետությունում:
Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք Վրաստանի տարածքով ճամփորդելիս զերծ մնալ ցանկերում ընդգրկված դեղերի առկայությունից:
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություն