Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում իր՝ տարածքային կառավարման նախարար նշանակվելու լուրի հետ կապված ասաց. «Եթե կլինի վարչապետի համապատասխան որոշում, այդ ժամանակ ես դրա մասին կխոսեմ: Հիմա այդ մասին խոսելն անլուրջ է»:
Մեր դիտարկմանը, որ փաստորեն, ոչ հերքում եք, ոչ էլ հաստատում՝ Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Չէ, չեմ հերքում, ինչի համար, որովհետեւ կարող է ուրիշ նախարարություն լսեք, կարող է լսեք, որ դարձել եմ փոխնախարար ուրիշ տեղ: Այսինքն, կուսակցությունն ինչ խնդիր կդնի իմ առաջ, ես կկատարեմ: Այլ բան ուղղակի չեմ կարող ասել, որովհետեւ լուրը շատ վաղաժամ է: Պետք չէր նման լուր տարածել, որ տարածել են: Կուսակցությունն իմ առաջ դեռեւս նման խնդիր չի դրել ու ես մամուլից իմանում եմ, որ ես նախարար եմ դառնում: Չի բացառվում, որ կուսակցությունը ուրիշ խնդիր դնի իմ առաջ, այնպես որ չշտապենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից