Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու մասին

Մայիս 11,2018 16:56

Այսօր կառավարության նիստում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրել-չտրամադրելու հարցը քննարկվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կառավարական առանձնատան սեփականաշնորհման հատվածը չեղյալ անել, ապա հանձնարարեց այլ լուծումներ գտնել:

Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդգար Աղաջանյանին հանձնարարություն տվեց՝ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովման հարցի իրավական, օրենքի սահմաններում լուծումներ գտնել:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին բնակարան տրամադրելու հանձնարարականի մասին ասաց. «Ես կարծում եմ լուծումները պետք է համարժեք լինեն այն լուծումներին, որոնք կիրառվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031