Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն

Մայիս 11,2018 16:42

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն: Հնարավորությունը տարածվում է մինչև 1 տարի ժամկետով ներդրված ՀՀ դրամով “Շահավետ” և “Պրոգրես” ավանդների վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով ՀՀ դրամով ավանդները, մասնավորապես:

-ավանդ “Շահավետ” ՀՀ դրամով՝ առանց ավանդի համալրման և ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչև75% եկամտաբերություն

-ավանդ “Պրոգրես” ՀՀ դրամով ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչև3% եկամտաբերությամբ:

Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչև մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես` չսպասելով ավանդի ժամկետի ավարտին:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում Բանկը հաճախորդներին է տրամադրում նվեր՝ անվճար Mastercard քարտ` ավանդի գործողության ողջ ժամկետի համար: Ավանդի ձևակերպման պահին և դրա գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով ստանալ վարկ՝ շահավետ պայմաններով:

Նոր հնարավորության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով::

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031