Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը չի շարունակելու պաշտոնավարել: Այսօր կառավարության նիստից հետո նա լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնից հեռանալու պատճառը Հանրապետական կուսակցությունով չպայմանավորեց, վստահեցրեց, որ պաշտոնը թողնելու մասին վաղուց է մտածել:
«Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին, բայց գտնում եմ, որ կարող եմ ավելի շատ օգուտ տալ Հայաստանին տարբեր տեղեր լինելով, պարտադիր չէ լինել նախարարի պաշտոնում»,-ասաց Մարտիրոսյանը: Նա ասաց, որ Փաշինյանն իրեն որեւէ առաջարկ չի արել պաշտոնավարման վերաբերյալ:
Արդյոք կշարունակի՞ մնալ ՀՀԿ կուսակցության անդամ, Մարտիրոսյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ