Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիմքեր կան արտահերթ ընտրությունների համար. Փաշինյանն ասում է՝ որոշում կայացնողը հանրությունն է

Մայիս 11,2018 16:00

Այսօր կառավարության նիստը դռնբաց էր: Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում կառավարությունում նոր նշանակումների մասին ասաց, որ համաձայնության կառավարություն են ձեւավորելու, Դավիթ Տոնոյանին այսօր նշանակելու է պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չի շարունակելու պաշտոնավարել:

«Մենք կադրային լավագույն լուծումները պետք է գտնենք, «Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի կառավարությունում»,-ասաց Փաշինյանը:

Արձագանքելով՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ վարչապետը հանրային ճնշման արդյունքում չի կարողանա ԱԺ-ում օրենքներ փոփոխի, Փաշինյանն ասաց. «Քանի դեռ կա հանրային աջակցություն, դա լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով: Որ պահին չի լինի հանրային աջակցություն, այդ պահին ես կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

Մանրամասն՝  տեսանյութում

ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանն ասաց, որ դա պետք է արվի հնարավորինս սեղմ, բայց տրամաբանական ժամկետում:

Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է այդ հնարավորությունը, արդյոք Փաշինյանը մտադիր է ԱԺ-ում տապալել կառավարության ծրագրի ընդունումը, վարչապետը պատասխանեց.«Ոչ, մտադիր չեմ»:

Մեր ճշտող հարցին՝ այդ դեպքում ի՞նչ իրավական հիմքով պետք է արտահերթ ընտրությունները լինեն, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն չի ուզում արտահերթ ընտրություններ լինեն, Փաշինյանն այսպես պատասխանեց. «ՀՀԿ-ն չի ուզում… որոշումները կայացնում է հանրությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031