Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

EU4Energy: Միջազգային էներգետիկ գործակալությունը քննարկումներ է սկսում բիոէներգիայի օգտագործման վերաբերյալ

Մայիս 11,2018 15:44

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) ապրիլի 24-ին Վիեննայում համախմբել էր Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի 11 երկրի կառավարությունների ներկայացուցիչների ու փորձագետների՝ մասնակցելու «ԵՄ-ն էներգետիկայի համար» նախաձեռնության էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում քաղաքականության վերաբերյալ 5-րդ ֆորումին:

Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում բիոէներգիայի ներուժը, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ թերօգտագործված, իսկ ջերմային էներգիայի արտադրության համար հանածո վառելիքից կախվածությունը մեծ է: Վրաստանում գյուղաբնակ տնային տնտեսությունների 90%-ը կախված է փայտից, որը, ընդհանուր առմամբ, շատ անարդյունավետ էներգիայի աղբյուր է: Մինչդեռ, Ուկրաինայում էներգետիկ անվտանգությունը դարձել է կենտրոնացված ջեռուցման ոլորտում բիոէներգիայի ներդրման հիմնական շարժառիթը: Մոլդովայում բիոէներգիան, շնորհիվ ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերի, նույնպես կարևոր դեր է խաղում էներգիայի ներմուծումից կախվածության նվազեցման գործում:

Շատ երկրներ համաձայնվեցին, որ իրենք ունեն բիոէներգիայի ընդլայնման որոշակի ներուժ, որն արտադրվում է տարբեր գյուղատնտեսական մնացորդներից, ինչպիսիք են՝ ծղոտը, գոմաղբը և բամբակի ցողունները: «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում ՄԷԳ-ը կաշխատի 11 երկրի հետ` ուսումնասիրելով, թե ինչպես կարող է զարգանալ բիոէներգետիկայի ոլորտը և ինչպես կարելի է սկսել օգտագործել էներգիայի այլ վերականգնվող աղբյուրները:

Եվրոպական Հանձնաժողովի և Բիոէներգետիկայի եվրոպական ասոցիացիաների ներկայացումները, ինչպես նաև մի քանի երկրների թեմատիկ ուսումնասիրությունները հասանելի են ներբեռնման համար:

Միջոցառումը մասն էր Եվրոպական Միության «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի: Միջազգային էներգետիկ գործակալությունը ղեկավարում է «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի իրականացման ընթացքը Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի հետևյալ երկրներում. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովայի Հանրապետություն, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա և Ուզբեկստան: Ծրագրի նպատակն է աշխատել 11 շահագրգիռ երկրների հետ էներգետիկ տվյալների հնարավորությունների բարելավման և տվյալների հավաքագրման ու վերահսկողության ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև աջակցել նրանց, երկրի կարիքներին համապատասխան, ապացույցների վրա հիմնված էներգետիկ քաղաքականության նախագծմանը:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031