Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
Մեծարգո պարոն վարչապետ,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ընտրության կապակցությամբ:
Որպես վստահելի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետությանն իր արդիականացման և բարեփոխման ճանապարհին և նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացմանը:
Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն՝ ի շահ հայ ժողովրդի:
Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման մեջ մաղթում եմ Ձեզ ձեռքբերումներ և մշտական հաջողություններ:
Բարեկամական ողջույններով՝
Դր. Անգելա Մերկել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր