Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին․ «Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետեանի նկատմամբ»

Մայիս 11,2018 14:44

Արտաքին Գործերի Նախարար

Պրն. Դիդիե Ռեյնդերսին

Հարգելի պարոն Նախարար՝

Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի (Բելգիական հասարակական կազմակերպության) նախագահ Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի հանրապետության՝ Ինտերպոլին ներկայացրած ձերբակալման միջազգային արտոնագրի վրա։ Նման արտոնագիրը անընդունելի է և ունի չարաշահող բնույթ։  Ձերբակալման միջազգային արտոնագրի հիմքում ընկած է Գասպար Կարապետեանի Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության տարածք պարբերաբար այցելելը։

ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը Բրյւոսելում գործող հասարակական կազմակերպություն է, որը քաղաքացիական ակտիվիզմի ճանապարհով փորձում է հանրության իրազեկությունը բարձրացնել Լեռնայի Ղարաբաղի վերաբերյալ և աշխատանք է տանում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարտադրված աշխարհաքաղաքական մեկուսացման վերացման ուղղությամբ։ Պարոն Կարապետեանի մշտական այցելությունները պայմանավորված են վերը նշված նպատակների իրականացմամբ։

Պարոն Նախարար՝

Ինչպես ձեզ հայտնի է, միջազգային իրավունքում գոյություն չունի և ոչ մի նորմ, որն արգելում է Բելգիայի կամ Եվրոպական որևէ այլ երկրի քաղաքացուն այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նման այցելությունները խիստ կարևոր են հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչը խնդրի հանգուցալուծման միակ ընդունելի տարբերակն է։

Ցավում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են սպառնալիքներ՝  փորձելով քրեականացնել Լեռնային Ղարաբաղ այցելությունները և ստեղծելով անցանկալի անձանց սև ցուցակներ։ Մենք համոզված ենք, որ Ինտերպոլին ներկայացված ձերբակալման միջազգային արտոնագիրը պրն. Կարապետյանի դեմ ունի բացահայտ զրպարտող բնույթ և որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք։ Սա ցավալի փաստ է և հակասում է մեր արժեքներին։

Պարոն Նախարար՝

Ադրբեջանը մի երկիր է, որի հետ Բելգիան ունի դիվանագիտական հարաբերություններ։ Լինելով  Բելգիայի Արտաքին Գործերի նախարար՝ դուք աշխատում եք նաև Ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ։ Այս առումով մենք կարևոր ենք համարում ձեզ տեղյակ պահել վերը նշվածի մասին, որպեսզի հետագայում դուք կարողանաք համապատասխան ձևով գործել։

Ընդունեք, պարոն Նախարար, մեր հարգանքների հավաստիքը,

Դավիդ Կլարենվալ

Ժորժ Դալեման

Էլս Վան Հոֆ

 

(Թարգմանվել է հայերեն ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031