Հայկական կողմի նախաձեռնությամբ` Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև կայացել է հեռախոսազրույց:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առկա ավանդական բարիդրացիական հարաբերությունների առավել խորացման կարևորությունը:
Հայաստանի վարչապետն, իր հերթին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով՝ կարևոր է, երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջև առկա առանձնահատուկ կապերին:
Գիորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները:
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն