Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդքան ասում ենք՝ արի տուն, եկան, քոռ ու փոշման ետ գնացին». Ինչ էր ասել Փաշինյանը Հրանուշ Հակոբյանին՝ պաշտոնազրկումից առաջ

Մայիս 11,2018 13:20

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան ազատվել է իր պաշտոնից: Մինչ այդ Հրանուշ Հակոբյանն ինքն էլ լրագրողներին ասել էր, որ չի ցանկանում նոր կառավարության հետ աշխատել, ուստի հրաժարական է տալու:

Հիշեցնենք, որ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, բազմիցս քննադատել է Հրանուշ Հակոբյանի աշխատանքը, երբեմն ԱԺ-ում նրա զեկուցած հարցերի հետ կապված հեգնել նրան ու հումորներ արել՝ նրա մտքերի հետ կապված:

2011-ի գարնանը Հրանուշ Հակոբյանն իր աշխատասենյակում ընդունել էր Արթուր Պողոսյան անունով մի երիտասարդի, որը նախարարին համոզել էր, թե ինքը հայտնի գիտնական է, ամերիկյան «NASA»-ից հրավեր է ստացել ու լինելու է առաջին հայ տիեզերագնացը: Այդ օրերին Հրանուշ Հակոբյանը այդ նորահայտ Գագարինի հետ լուսանկարվում էր ու սպասում, թե երբ պիտի տիեզերք թռչի մեր փոքրիկ Գագարինը: Ահա սա նկատի ունենալով՝ Փաշինյանը Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հումորներ սկսեց անել, թե ինչպես էր «սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը լուծել»:

Բացի այդ, երբ 2012-ին պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի արտգործնախարարության շենքը վաճառվելու է եւ դրա տեղում հյուրանոց է լինելու, Փաշինյանը «Պետական տուրքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին դիմելով՝ ասաց. «Տիկին Հակոբյան, ԱԺ շենքը վաճառելուց առաջ գոնե 1 շաբաթ առաջ տեղյակ կպահեք, որ դասավորենք մեր իրերը»:

Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարության գործունեությանը, Փաշինյանը, խոսելով Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի մասին՝ նրան քննադատել էր, թե՝ «Այդքան ասում ենք՝ արի տուն, եկան, քոռ ու փոշման ետ գնացին»:

Այս ամենը հաշվի առնելով՝ բնականաբար, Փաշինյանը չէր կարող իր կառավարության կազմում տեսնել Հրանուշ Հակոբյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գէորգ says:

    Իմ կարծիքով, սփիւռքի նախարարութիւնը աւելորդ է, այն պէտք է մաս կազմէ արտաքին գործոց նախարարութեան, ինչպէս որ այդպէս է արդէն որոշ երկիրներու մէջ _ «արտաքին գործոց եւ սփիւրքի նախարարութիւն»: Կարելի է ունենալ “սփիւռքի հարցերով” փոխ նախարար:
    Բայց մալածեց Հրանուշին, 15 տարուայ ընթացքին (եթէ ոչ աւելի) կրցաւ իրեն համար պաշտօններ ստեղծել տալ…

  2. Gohar says:

    …«արտաքին գործոց եւ սփիւրքի նախարարութիւն»: Շիտա՛կ է ասված։
    15 տարում կարողացա՞վ գոնե մի անկյուն իր համար ունենալ։ Ինչպես ներկայացնում էր , որ տուն անգամ չունի։ Ի՜նչ ամոթ։ Ժամանակին Ռիթա Պալյանն էլ էր հավատում և վստահում։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031