Հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Բիզնես Արմենիան և հիմնադրամի արտերկրյա պաշտոնական ներկայացուցիչները բազում հարցումներ ու առաջարկություններ են ստանում գործարար շրջանակներից։ Նկատվող հետաքրքրությունն առավել արդյունավետորեն դեպի ներդրումների ներգրավումն ու արտահանումներն ուղղորդելու նպատակով Բիզնես Արմենիան հրապարակում է օտարերկրյա պետություններում պաշտոնական ներկայացուցիչների կոնտակտային տվյալները։
Ներկայում Բիզնես Արմենիան 40 ներկայացուցիչ ունի աշխարհի 28 երկրներում։
Ներկայացուցիչների ցուցակը և կոնտակտային տվյալները՝ այստեղ։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն