Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար

Մայիս 11,2018 13:02

Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ քիչ հետո կստորագրի Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին առաջարկը ՀՀ նախագահին: Այլ նշանակումների մասին չմանրամասնեց Փաշինյանը, միայն ասաց, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաստատ չի շարունակի պաշտոնավարել:

Փաշինյանի խոսքերով՝ առաջիկայում կլինեն նոր նշանակումներ, իսկ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ այս փուլում չի նախատեսվում:

Դավիթ Տոնոյանի կենսագրությունը

2017-ի փետրվարին ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը ազատվել էր պաշտոնից և զբաղեցրել էր ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնը։

Դավիթ Տոնոյանի կենսագրությունը:

Ծնվել է 1967 թ. դեկտեմբերի 27-ին, Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում

Կրթությունը

1991 թ. – ավարտել է Երևանի պետական համալսարանը
1997 թ. – ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան

Լեզուների իմացությունը

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը

1986-1988 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1992 թ.-ից ՀՀ զինված ուժերում է.
1992-1994 թթ. – ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում
1994 թ. – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ
1997 թ. – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում:
1998 թ.-ից զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ
2004 թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ
2007 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ
2009 թ. – նշանակվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ
02.10.2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
06.02.2017 թ. ” ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

 

Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ

2009 թ. դեկտեմբերից պահեստազորի գնդապետ է
2010 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

2005թ. ” ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
2008թ. ” ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
2008թ. ” «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
2012թ. ” «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
2017թ. ” «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան
2017թ. ” ՀՀ ԶՈՒ «Զինանշան» հուշամեդալ
ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031