Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Բա որ սենց, բա որ նենց» ասողները միշտ խանգարել են եւ խանգարում են մեզ. «Ժողովուրդ»

Մայիս 11,2018 12:34

«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխությունից հետո երկրի ներքաղաքական վիճակի, ձեւավորված մթնոլորտի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճի մասին զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ, որն, ի դեպ, եղել է ժողովրդական շարժման մասնակիցների կողքին։ Նրա համոզմամբ՝ վարչապետի բաց աշխատելաոճը, որին, ի դեպ, մեր ժողովուրդը սովոր չէ, նոր եւ գովելի միտում է։ Երգահանին տպավորել է նաեւ Փաշինյանի՝ մարդկանց հետո փոխհարաբերվելու ձեւերը. «Մենք ե՞րբ էինք տեսել, որ զոհված զինվորի ծնողին վարչապետը գրկեր ու համբուրեր»,- ասում է նա։

 – Այս օրերին ժողովրդի տարբեր շերտերի մոտ տեսանք հետաքրքիր, անսպասելի դրսեւորումներ, կոտրվեցին մի շարք կարծրատիպեր, համաձա՞յն եք։

– Այո, մենք տեսանք, թե ինչ հրաշալի երիտասարդություն ունենք եւ ինչ օրինապաշտ ժողովուրդ, որին բոլորս թերագնահատում էինք։ Ասում էինք՝ ժողովուրդը չի համախմբվի, հոգնել է, ձանձրացել է, ոչ ոքի չի հավատում, բայց պարզվեց, որ մենք ունենք հզոր ժողովուրդ, որով կարող ենք ամբողջ աշխարհում պարծենալ։ Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ շատ փորձություններ են մեզ սպասվում։ Միանշանակ, դրանք եւս հաղթահարելի են։

– Հիմա ո՞րը պետք է լինի քաղաքացու քայլը։ Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուրս՝ այսօր երկրում տիրող մթնոլորտը պահպանելու, եւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում, օրենքի երկիր դառնալու համար։

– Պետք է միահամուռ կերպով թեւ ու թիկունք լինենք Նիկոլ Փաշինյանին։ Կասկածամտություն հայտնելը կարող է խանգարել պրոցեսին։ «Բա որ սենց, բա որ նենց» ասողները միշտ խանգարել են եւ խանգարում են մեզ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Արթուր Իսպիրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031