Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգիստ հեռանալ՝ չվախենալով պատասխանատվության կանչվելուց, որովհետեւ «ատելության էջը փակվել է». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 11,2018 12:27

Թավշյա հեղափոխությունն, իհարկե, նոր միայն սկսվում է, բայց հանրապետականների գործերը կարծես թե այնքան էլ վատ չեն. խորհրդարանում համարյա մեծամասնություն են, շարունակում են էական դերակատարում ունենալ ներքաղաքական կյանքում, Նիկոլ Փաշինյանն էլ ամեն առիթով հայտարարում է, որ ատելության էջը փակված է, եւ սեփականության վերաբաշխում չի լինելու։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար։

Փաստորեն ստացվում է, որ կարելի է 20 տարի շարունակ թալանել երկիրը, օֆշորներում միլիարդներ կուտակել, կես միլիոն մարդու գաղթական դարձնել ու հանգիստ հեռանալ՝ չվախենալով պատասխանատվության կանչվելուց, որովհետեւ «ատելության էջը փակվել է», եւ հիմա մեզ ներազգային համերաշխություն է պետք։

Բայց արդյո՞ք պետության դեմ կատարված ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելն ու պետությանը հասցված վնասը վերականգնելն անպայմանորեն նշանակում է թշնամություն սերմանել հասարակության տարբեր հատվածների միջեւ։ Իհարկե ոչ, որքան էլ երեկվա իշխանությունները փորձեն հենց այդպես ներկայացնել հարցը։

Բանն այն է, որ հասարակության ներսում իբր գոյություն ունեցող «բաժանարար գիծը» չի անցնում պայմանականորեն ասած «հեղափոխական երիտասարդության» եւ «Շարմազանովի դստեր» միջեւ։ Ավելին՝ նման բաժանարար գիծ ընդհանրապես գոյություն չունի։

Մինչեւ հիմա Հայաստանում եղել են ընդամենը 50-60 ընտանիքներ, որոնք իրենցով են արել ազգային հարստության կեսից ավելին եւ թալանածը տեղափոխել արտասահման, ու եւս 500-600 ընտանիքներ, որոնք սպասարկել են նրանց՝ ավելի փոքր չափաբաժիններով փախցնելով իրենց փայը։ Սրանք բոլորն իրար հետ Հայաստանի բնակչության կես տոկոսն էլ չեն կազմում, հետեւաբար՝ հասարակության պառակտվածության մասին խոսք լինել չի կարող։ Խոսք կարող է լինել միայն պետությանը հասցված վնասը վերականգնելու մասին (հասկանալի է՝ բացառապես օրենքի շրջանակներում)։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031