Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան. Գարեգին Չուգասզյանը տեղեկություն չի էլ ունեցել, որ այս գործով իրեն նախաքննության մարմինը որոնում է, «Հայկական ժամանակ»

Մայիս 11,2018 11:51

Չուգասզյանը ընդհատակում էր գտնվում 2016 թվականից։ Նա ընդհատակից դուրս է եկել սույն թվականի ապրիլի 24-ին եւ նույն օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս ճանապարհին ձերբակալվել, ապա կալանավորվել։

Նրա պաշտպան Տիգրան Եգորյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մի քանի հարցերին:

– Կալանավորումից հետո նոր քննչական գործողություն ձեր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվե՞լ է:

– Չուգասզյանի կապակցությամբ նրա մասնակցության անհրաժեշտությամբ՝   նրա եւ մյուսների 2015 թ. մայիսի 4-ի կալանքը որպես խափանման միջոց փոփոխելուց ի վեր չի եղել։ Նա բոլոր հիմքերն ուներ մոռանալու առհասարակ այս մեղադրանքի մասին։ Հիմա էլ չի եղել, որովհետեւ այդ գործով նախաքննությունն ըստ էության ավարտվել է, այդ գործով Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը դատարանի դատավճռով դատապարտվել են։ Թեեւ օրինական ուժի մեջ մտած չի այդ դատավճիռը, բայց ամեն դեպքում այդ դատավճիռն արդեն առկա է:

– Իսկ ընդհատակից դուրս գալուց հետո՝ հիմա հարցաքննվե՞լ է:

– Ոչ, Գարեգին Չուգասզյանը տեղեկություն չի էլ ունեցել, որ այս գործով իրեն նախաքննության մարմինը որոնում է։ Գարեգին Չուգասզյանը ընդամենը 2016 թ. հուլիսյան դեպքերով պայմանավորված՝ Սասնա ծռերի գործողություններով եւ պայմանավորված նրանով, որ այդ օրերին բազմաթիվ անձինք ասոցացվում

էին այդ գործողության հետ, կամ փորձում էին որպես այս գործողության օժանդակող չեզոքացնել, ուստի Գարեգին Չուգասզյանը այդ նկատառումներով, հասկանալով, որ լինելով «Հիմնադիր   խորհրդարանի»   նախագահ, ամենայն հավանականությամբ ենթարկվելու է քաղաքական հետապնդումների եւ անկախ ամեն ինչից հաստատ այդ հետապնդումները

լինելու են շատ խիստ եւ ամենայն հավանականությամբ կալանքի տեսքով, նա փորձել է պաշտպանվել այդ հետապնդումներից։

Այնինչ, արդեն լրիվ ծածուկ եւ գաղտնի առնվազն իր համար ոչ հասանելի փաստաթղթային գործողություններով, նախաքննության մարմինը ինչ-որ թղթեր է ստեղծել, որ իբր ծանուցագրեր է ուղարկել Գարեգին Չուգասզյանին եւ դրանից հետո հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ։ Այդ ամենի մասին մենք իմացել ենք, երբ Չուգասզյանը ապրիլ ամիսին ձերբակալվել եւ կալանավորվել է:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031