ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ժամկետներում եւ ինչպես կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել: Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններ կարող են անցկացվել ԱԺ-ն արձակվելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում: ԿԸՀ քարտուղարը նշեց, որ Ազգային ժողովի արձակման մեխանիզմները սահմանվում են Սահմանադրությամբ, կան սահմանափակ տարբերակներ, օրինակ՝ երբ երկու անգամ վարչապետ չի ընտրվում, կամ երկու անգամ կառավարության ծրագիրը չի հաստատվում: Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանն արձակելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հիմք կարող է հանդիսանալ կառավարությանն անվստահություն հայտնելը:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, ապա, քանի որ այն սահմանադրական օրենք է, փոփոխվում է ԱԺ-ում ձայների 3/5 տոկոսով, այսինքն՝ առնվազն 63 ձայն է պետք փոփոխությունների համար:
Փաստորեն, Ընտրական օրենսգիրքը փոխելու համար Փաշինյանը ՀՀԿ-ի աջակցության կարիքը կունենա:
Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում