Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ «ադրբեջանական դրոշը կծածանվի Խանքենդիի (Ստեփանակերտի) վրա»:
«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառման ժամանակ, որը նույն կերպ էր մտածում և լիարժեք ֆիասկո կրեց: Նույն ճակատագիրը սպասում է և նրա որդուն: Հայրը իմաստություն ունեցավ կանգ առնելու, հաշտություն խնդրելու: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույսեր փայփայել, որ իմաստությունը ժառանգաբար է փոխանցվում»,- գրել է Բալայանը:
Երեկ Հեյդար Ալիևի 95-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը կրտսեր Ալիեւը պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարություններին, ասել էր, որ «ադրբեջանական դրոշը կծածանվի օկուպացված բոլոր տարածքների, այդ թվում Շուշիի և Խանքենդիի վրա»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Символично, что заявление сделано на мероприятии, посвященному человеку, который думал также и потерпел полное фиаско. Та же участь ждет и сына. У отца хватило мудрости остановиться, попросить перемирия. Народ Азербайджана может надеятся, что мудрость передается по наследству. pic.twitter.com/BXj8YMLhUC
— Tigran Balayan (@tbalayan) May 11, 2018