Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները կլինեն փորձաքար` պարզելու՝ ունա՞կ ենք պաշտպանել մենք մեզ մեզնից, թե՞ տրվելու ենք գաղջ մթնոլորտին. «Իրատես»

Մայիս 11,2018 10:56

Ի՞նչ է պետք անցումային շրջանում, որի վերջնաժամկետը հայտնի չէ.

1. որ քաղաքական էներգետիկան չնվազի ու հեղափոխության տեղատվություն չսկսվի` արագ արդյունքների ակնկալումով: Փաստացի` Հայաստանը նորից է անկախանում` ինքն իրենից, իրենց սպառած կարծրատիպերից, խորհրդային անցյալից ու հետխորհրդային սինդրոմից: Հայաստանում սկսվում է 21-րդ դարի հետ ինքնանույնականացումը:

2. Պիտի սովորենք նոր քայլերի ու նոր գաղափարների: Գուցե անսովոր ու անհավանական թվացող, բայց` գործունակ: Ընտրությունները կլինեն փորձաքար` պարզելու՝ ունա՞կ ենք պաշտպանել մենք մեզ մեզնից, թե՞ տրվելու ենք գաղջ մթնոլորտին: Կարո՞ղ ենք օլիգարխին դարձնել գործարար և տարանջատել քաղաքականությունը բիզնեսից: Դա հասարակական պահանջ է, որի դեմ գործում է փողը` իր մեծ իշխանությամբ: Եվ այստեղ միավորվելու են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն` ընդհանուր շահով` հավելած հայտնի ուղղությամբ արտաքին աջակցությունը: Մենք դուրս ենք գալիս ՀՀԿ-ի դիտակետից` աշխարհը դառնում է բազմազան ու գունավոր` ապրելու համար ու աշխատելու:

3. Հակաօլիգարխիկ օրենսդրական փոփոխությունները բավարար չեն: Բացի մարդկանցից` երկիր պետք է վերադարձնել դուրս բերված ֆինանսական կապիտալը: Վերջապես` հասնել Հայաստանի ինքնիշխանության վերականգնմանն ու Արցախի միջազգային ճանաչմանը: Հայկական պետությունները ազատ են բանակցությունները նոր ելակետից սկսել: 21-րդ դարավերջին այս օրերի մասին կասվի` հանգած հրաբուխներ չեն լինում. լավան դուրս գալու տեղ ու ձև գտնում է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031