ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այն մարդկանց համար, ովքեր չէին ընկալում «Լույսի» անունից նամակի տակ չստորագրելուս պատճառը: Կրթական հարթակը, հիմնադրամը երբեք չպետք է քաղաքական ենթատեքստով հայտարարություններ անի` պահանջելով այս կամ այն մարդու հրաժարականը: Ո՞րն է մեր տարբերությունը կուսակցականացված ուսխորհուրդներից, եթե գնում ենք իրենց նույն ճանապարհով:
Ես քաղաքացիական տեսակետներս արտահայտելու համար չընտրեցի կառույցի անունից խոսելը, այլ հանդես եկա բացեիբաց քննադատությամբ սեփական հարթակիցս: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Լույսի» առաքելությունը շարունակվի, մեր մյուս քաղաքացիներն էլ կարողանան օգտվել այս հնարավորությունից:
Որպես «Լույսի» կրթաթոշակառու հայտնում եմ այս հիմնադրամի/գաղափարի առաքելության շարունակությունն ապահովելու համար ֆինանսական մասնակցության պատրաստակամությանս մասին: Պետք է փորձենք ինքներս (մոտ 570 կրթաթոշակառու) ֆինանսավորել մեզ ժամանակին ֆինանսավորած կազմակերպությանը»:
Հետաքրքիր է, Լույս-ի կրթաթոշակով որևէ հասարակ մահկանացուի զավակ սովորե՞լ է այդ «սուպեր» համալսարաններում: Եթե ամեն ինչ արդար էր, ինչու՞ հենց հիմա դադարեցրին: Հավանաբար բոլոր պաշտոնյաների ու օլիգարխների երեխաները արդեն ավարտել են: