Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակահեղափոխությունն ամրապնդում է իր դիրքերը՝ հանձինս Օսիպյանի ու Վանցյանի». Տիգրան Խզմալյան

Մայիս 10,2018 22:45

«Ես պնդում եմ, որ Հայաստանին ԱԱԾ ոչ թե պետք չէ, այլ դա պետականությունը սպանող գործիք է: ԱԱԾ-ն, որն իրականում KGB-ի վերանվանումն է, դասակարգային պայքարի ու այլախոհության դեմ պայքարի կոմունիստական գաղափարախոսության գործիք է եւ այն պահպանելն արդեն մեծագույն սխալ է, իսկ եթե ժառանգում ենք նրա երիտասարդ կադրերին, համենայնդեպս, դա երկրորդ հարվածն է:

Այն հակահեղափոխությունը, որը դեռեւս հարձակման էլ չի ենթարկվել, ամրապնդում է իր դիրքերը՝ հանձինս Օսիպյանի ու Վանեցյանի: Ես լցված եմ հույսերով ու հույս ունեմ, որ սխալվում եմ իմ կոշտ գնահատականներում, բայց դեռեւս չեմ պատրաստվում քննադատել Նիկոլին, նրան մաղթում եմ հեռատեսություն: Ես սպասելու եմ եւս երկու- երեք ամիս, ամիսներ անց կհասկանանք՝ ինչ է կատարվում ու կկարողանամ վերջնական կարծիք կազմել»,- Վալերի Օսիպյանի եւ Արթուր Վանեցյանի պաշտոնների նշանակմանն անդրադառնալով՝ կարծիք կազմեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031