Այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը չէր գնացել, որդուն՝ Պարույր Հակոբյանին էր ուղարկել:
Մեր հարցին, թե ինչու չի գնացել հանդիպմանը, արդյոք այն պատճառով, որ խոստացավ ու չքվեարկեց ժողովրդի վարչապետի թեկնածուի օգտին, պատգամավորը պատասխանեց. «Չեմ գնացել բանակցությունների, որովհետեւ ասել եմ՝ ես չեմ այդ ՀԷԿ-ի սեփականատերը, զանգեք սեփականատերերին, որ ճիշտն իմանաս որդուս էլ չեմ տեսել, որ իմանամ՝ ինչ են խոսել, պայմանավորվել»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Հիշեցնենք՝ վարդենիկցիները փակել էին նրա ՀԷԿ-ի ջուրը, որից հետո պատգամավորն այցելել էր Վարդենիկ, հանդիպել գյուղացիներին և խոստացել, որ քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին:
Վարդենիկցիները վրդովվել էին, որ նա չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ