Ռեժիսոր Տիգրան Խզմալյանին ծիծաղեցրել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու լուրը:
«Ծիծաղեցի, հիշեցի, որ Օսիպյանը երկու անգամ ինձ էր ձերբակալել, բոլորովին վերջերս նա նորից ցույցի ժամանակ երեւաց ՝ ժպտալով նայեց ինձ, փորձեց ձեռքը մեկնել ինձ, ես ձեռքով ցույց տվեցի, որ չեմ սեղմի նրա ձեռքը…
Ես ցավով ընդունեցի այդ լուրը, բայց առայժմ վաղաժամ եմ համարում գնահատականներ տալ, ոստիկանապետի պաշտոնը խորհրդանշական պաշտոն է, չէի ցանկանա հիմա որեւէ կտրուկ բան ասել, որովհետեւ կարելի է տրամաբանություն գտնել այդ քայլի մեջ, թեեւ ոչ ինձ համար, որովհետեւ ինձ համար դա ընդունելի չէ:
Բայց կան մի քանի կարեւոր հարցեր, որոնք իրենց լուծումը չեն ստացել, բայց հասկանում եմ՝ ժամանակ պետք է տալ կառավարությանը… Այսօր գերադասում եմ լուռ հետեւել իրադարձություններին, կարծում եմ՝ մենք պետք է պահպանենք սառնասրտություն ու շարունակենք վստահել Նիկոլին եւ նրա թիմին, որը դեռեւս մեզ անհայտ է»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Ոստիկանապետի ու ԱԱԾ նոր պետի նշանակման մասին կարծիք ու գնահատականներ չցանկացան տալ նաեւ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Ծիծաղեցի, հիշեցի, որ Օսիպյանը երկու անգամ ինձ էր ձերբակալել, բոլորովին վերջերս նա նորից ցույցի ժամանակ երեւաց ՝ ժպտալով նայեց ինձ, փորձեց ձեռքը մեկնել ինձ, ես ձեռքով ցույց տվեցի, որ չեմ սեղմի նրա ձեռքը…
Ավելի շատ Ձեր վատ կողմն է դա ցույց տալիս, քան լավ:
դեհ, մի հատ եւս հարցազրոյց շնորհէ ադրբեջանական թերթերին, որպէսզի իրենց դարձեալ բացատրես թէ այժմ – ու նորէն – ինչն է վատը Հայաստանում…
Երևի հույս ուներ որ իրեն կնշանակեն ոստիկանապետ և ինքը կկարողանար վրեժ լուծել