Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է սահմանափակել բանջարեղենի ներմուծումը Հայաստանից

Մայիս 10,2018 21:00

«Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է ժամանակավորապես դադարեցնել Հայաստանից բանջարեղենի ներմուծումը, քանի որ հայկական լոլիկում և վարունգում հայտնաբերվել է  կարանտինային արտադրանք: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով  գերատեսչության հայտարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ եթե շարունակվի կարանտինի ենթակա արտադրանքի, այդ թվում՝ կարանտինային օրգանիզմների առկայությամբ արտադրանքի ներկրումը, «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի ժամանակավորապես սահմանափակել կարանտինի ենթակա արտադրանքի ներմուծումը Հայաստանից Ռուսաստան:

Նշվում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը 2018-ի մայիսին խստացրել է  Հայաստանից ներկրվող արտադրանքի ֆիտոսանիտարական վերահսկողությունը: Մայիսի 3-9-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետները հայտնաբերել են Ռուսաստանի համար կարանտինային համարվող 2 օբյեկտի առկայությամբ 7 դեպք.  լոլիկում հայտնաբերվել է հատուկ տեսակի ցեց, իսկ վարունգում՝ արևմտյան (կալիֆորնիական) թրիփոս: Գյուղատնտեսական ամբողջ արտադրանքը վերադարձվել է արտահանողին:

Այս կապակցությամբ Ռոսսելխոզնադզոր»-ը դիմել է Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարությանը՝ պահանջելով անցկացնել պաշտոնական  հետաքննություն և միջոցներ ձեռնարկել նման դեպքերը կանխելու համար:

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031