Քիչ առաջ իր ՖԲ էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ոստիկանապետ է նշանակելու Վալերի Օսիպյանին, իսկ ազգային անվտանգության ծառայության տնօրեն` Արթուր Վանեցյանին, Մինչ այս նա եղել է ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի տեղակալ:
Վալերի Օսիպյանի կենսագրությունը` ստորեւ` ըստ Վիքիպեդիայի:
Վալերի Ռազմիկի Օսիպյան (ծնվ. 17 ապրիլի 1970 թ.), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ։
Ծառայությունը
Եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի վաշտի հրամանատար, 2009-2010 թթ. – գնդի հրամանատարի տեղակալ, 2010-2011 թթ. – գնդի հրամանատար, 2011-2012 թթ. – ՀՀ ոստիկանությանԵրևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ։ 2012 թ. սեպտեմբերից ՀՀ ոստիկանությանԵրևան քաղաքի վարչության պետի տեղակալն է։
Պարգևներ
2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախութեան հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։
- 2015 թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հասարակական կարգի պահպանման գործում ներդրած անձնական մեծ ավանդի և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2016
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2040090806311304/