«Թավշյա հեղափոխության» մասնակից Մարիա Կարապետյանի կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ գործող խորհրդարանը չունի լեգիտիմություն:
«Ցանկացած հրապարակում հավաքված 105 քաղաքացիներն ավելի մեծ ներկայացուցչական ուժ ունեն, քան այդ խորհրդարանում հավաքված անձինք, այդ մարդիկ չեն արտացոլում մեր հասարակության խնդիրները, նրանք մեր խնդիրների կրողը չեն:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են հեղափոխության քաղաքական բաղադրիչն ավարտին հասցնելու համար, թե դրանք, երբ կլինեն, կախված է խորհրդարանի պատգամավորների շարունակական խոհեմություն դրսեւորելուց:
Կարծում եմ՝ հապճեպ նման ընտրություններ անելն այնքան էլ լավ չի լինի, որովհետեւ բոլորը կարիք ունեն դրան պատրաստվելու: Խոսակցություններ կան ընտրական օրենսգրքի փոփոխություններ անելու, ընտրությունների արդար կազմակերպման համար պետք է քայլեր տարվեն, որ դրանք տեղի չունենան հին մտածողությամբ, այլ՝ նորովի»,- այսօր «մեդիա կենտրոնում» ասաց ակտիվիստը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
իսկ թէ որ Ձեր երազած արդիւնքները չտան ընտրութիւնները, ի՞նչ էք անելու… նորէ՞ն յեղափոխութիւն… փողոցի ամբոխը, երկրի բնակչութեան ընդհանուր թիւին համեմատ, չնչին տոկոս մըն է… եւ դեռ այդտեղ կային մեծաթիւ անչափահասներ, որոնք քուէարկելու իրաւունք իսկ չունեն… տեսնենք, ընտրութիւնների արդիւնքները…