Հայ-վրացական սահմանում գտնվող Բագրատաշենի մաքսակետով ընդհանրապես չի թույլատրվում նոր կամ հին անվադողերի ներկրումը Հայաստան:
Իր անունը չհրապարակելու պայմանով հայաստանցի մի գործարար մայիսի 6-ին մեզ հայտնեց, որ ինքը մի քանի հազար հին անվադող է հավաքել, նվիրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ անվադողերով սահմանագոտում մարտական դիրքեր են կահավորվել, առանց որեւէ հիմնավոր պատճառի իրեն եւ այլոց արգելում են Հայաստան ավտոմեքենաների անվադողեր ներկրել:
Գործարարը համոզված է, որ Հայաստանի տարածք ավտոմեքենաների անվադողեր ներկրելը ինչ-որ մեկի մենաշնորհն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ