«Մեզ մոտ քաղաքական ճգնաժամ չկա, կա սահմանադրական կազուս»,- այսօր, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Սահմանադրությունը այս իրավիճակին լուծում չի տալիս եւ աննախադեպ իրավիճակ է, ասաց փորձագետը`նկատելով, որ համանման իրավիճակ եղել է ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Ասում է`ՀՀ-ն ԽՍՀՄ-ի կուսակցական մոդելն է ստեղծել, դրա պատճառներից մեկն էլ Սերժ Սարգսյանի բարդույթն է, որ ինքը որեւէ անգամ լեգիտիմ չի եղել: Այդ բարդույթը, ի դեպ, ըստ նրա, ՀՀ երեք նախագահներն էլ ունեցել են`անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի 1996 թվականի ընտրությունների նկատմամբ:
ՀՀԿ-ի վերամբարձ դիրքն ու պահվածքն ըստ Հովհաննես Իգիթյանի այն էր, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում իրենք իբր 750 հազար ձայն էին հավաքել: Հովհաննես Իգիթյանը ուղղում է`ոչ թե հավաքել, այլ գնել. «80 միլիոն ձայն են գնել»:
Ամեն դեպքում, ըստ նրա, այս ճգնաժամը ցույց է տալիս, որ Հայաստանում կիսանախագահական մոդելն է ճիշտ. «Հիմա խաղ պետք է անենք, մինչեւ հասնենք խորհրդարանական ընտրությունների»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ