Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մարկոսը՝ Փաշինյանին. «Թո՛ղ որ ժողովրդից և պետությունից հափշտակածը կրկին ծառայի ժողովրդին և պետությանը»

Մայիս 10,2018 16:26

Շնորհավորանք նորընտիր վարչապետին

Մոսկվայում բնակվող հայաստանյան անվանի ձեռնարկատեր և բարերար Լևոն Մարկոսը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում նրա ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Փաշինյա՛ն

Մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ ընկալեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Ձեզ ընտրելու մասին տեղեկատվությունը:

Այսպիսով, հայ ժողովուրդը Ձե՛զ է վստահել պետության կառավարման սանձերը: Եվ մենք, հայ Սփյուռքի ներկայացուցիչներս, լիահույս ենք, որ Ձեր ղեկավարության ներքո ՀՀ կառավարությունն ի զորու կլինի լուծում տալ ներքին հիմնախնդիրներին, կարգավորել Հայաստանի և Արցախի անվտանգությանն առնչվող հարցերը և արժանվույնս դիմակայել ընթացիկ երկրաքաղաքական մարտահրավերներին: Մասնավորապես, մեծապես ակնկալում ենք, որ հնարավոր կլինի ամրապնդել ու զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային, գործընկերային և ռազմավարական փոխգործակցությունը, քանզի այն շարունակում է չափազանց կարևոր մնալ երկու կողմերի համար էլ՝ ե՛վ Հայաստանի, ե՛վ Ռուսաստանի համար:

Մեր կողմից, ռուսաստանյան միլիոնանոց հայության ներկայացուցիչներս պատրաստ ենք ուժերիս ներածին չափով ծառայել նախանշված հպատակների արդյունավետ իրականացման, բազմակողմանի փոխշահավետ համագործակցության գործին:

Կարծում ենք, շատ կարևոր է նաև, գործելով գրագետ, օրինական և միաժամանակ՝ սկզբունքային եղանակով, հասնել բազմամիլիոն գումարների ու միջոցների երկիր վերադարձմանը՝ այն գումարների ու միջոցների, որոնք անցած տարիների ընթացքում լկտիաբար յուրացվել են նախկին իշխող ռեժիմի կողմից: Անհրաժեշտ է իրենց հակաժողովրդական գործողություններով արատավորած այդ անձնավորություններին զրկել նշված գումարներին ու միջոցներին հետագայում էլ տիրապետելու հնարավորությունից: Թո՛ղ որ ժողովրդից և պետությունից հափշտակածը կրկին ծառայի ժողովրդին և պետությանը:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեհաջողություն և Ձեր բոլոր ազնիվ ձեռնարկումների ի կատար ածում:

Հարգանոք,

Լևոն Մարկոս

ք. Մոսկվա, 08 մայիսի 2018 թ. »

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031