ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանն անիմաստ է համարում այժմ խոսել Նիկոլ Փաշինյանի կառավարության գլոբալ կամ ծրագրային մոտեցումների մասին: Այսօր, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը թավշյա հեղափոխությանից հետո» թեմայով քննարկման ժամանակ, նա հիշեցրեց`այդ կառավարությունը ժամանակավոր է լինելու:
Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության հիմնական խնդիրը բանախոսը համարում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները եւ ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Ժամանակավոր կառավարության առօրեական խնդիրներից նրան հուզում եւ անհանգստացնում է հարցը`ովքե՞ր կնշանակվեն ուժային կառույցներում եւ ԱԳՆ-ում ղեկավարներ: Տարակուսում է, քանզի Նիկոլ Փաշինյանը թիմ չունի:
Նա դրական է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ապագա կառավարությունում օլիգարխներ չեն լինելու: Իր կողմից հավելում է`նաեւ օդիոզ դեմքեր պետք է չլինեն: Ինքը առավելությունը կտար տեխնոկրատներին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նարինե Դիլբարյանի համար, օրինակ, ընդունելի են Հայաստանի տնտեսական բարեփոխումների այն առաջարկները, որոնք օրերս բարձրաձայնել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Դրանք տնտեսական բարեփոխումներ են`ֆինանսական կայունության ապահովմամբ:
Նարինե Դիլբարյանը համամիտ է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ` «Հայաստանի ընդվզումը Մայդանից սարսափելի է Պուտինի համար»: Համամիտ է քննարկման բանախոսներից Էմմա Բեգիջանյանի հետ`ՌԴ-ն զգուշանալու է, Հայաստանն էլ պետք է զգուշանա ՌԴ-ից: Նիկոլ Փաշինյանին`Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը իր համար ահազանգի է նման եղել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ