Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Բեգիջանյան. «Իրանի հետ նոր փոխհարաբերություններ է պետք ստեղծել»

Մայիս 10,2018 15:49

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Հայաստանը բարդ արտաքին մարտահրավերների առջեւ է կանգնած: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած «Հայաստանը թավշյա հեղափոխությանից հետո» թեմայով քննարկման ժամանակ վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընկալվում էր իբրեւ արեւմտամետ, ուստի ՌԴ-ն զգուշավոր է լինելու եւ ռուսական շրջանակները արդեն իսկ խոսում են այդ մասին: Այս իմաստով, ըստ նրա, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում շատ կարեւոր գործ կա անելու:

Վերլուծաբանը կարեւորում է մայիսի 14-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպումը, որից հետո շատ բան հայտնի կլինի:

Հիշեցնենք, մայիսի 14-ին Սոչիում կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաեւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի արտաքին կարեւորագույն ուղղություններից մեկի`Իրանի հետ, ըստ վերլուծաբանի, փոխհարաբերությունները ոչ թե պետք է բարելավել, այլ նոր հարաբերություններ ստեղծել, քանի որ իրականում հարաբերություններ չկան: Նա ուշագրավ է համարում, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո, հայ-իրանական հարաբերությունները հետընթաց ապրեցին, մինչդեռ Ադրբեջան-Իրան հարաբերություններում առաջընթաց գրանցվեց: Հիմա, երբ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սպառնում սահմանել Իրանի նկատմամբ, իրանագետի կարծիքով, Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031