Կառավարությունը 150 միլիոն կտրամադրի Մյասնիկյան պողոտա 2 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնանորոգմանն աջակցելու նպատակով: Այս մասին կառավարության մայիսի 11-ի նիստում նախագիծ է ներկայացրել կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:
Նախարարի տեղակալը վարչապետ Նիկոլ Փաշինյանին գումարի անհրաժեշտությունը կպայմանավորի կրթօջախի շենքի խնդիրներով. «Շենքի վերակառուցման նպատակով, կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է, որ 1521,7 մ2 մակերես ունեցող եռահարկ շենքն ունի «Միդիս» շարվածքի արտաքին կրող պատեր եւ միաձույլ բետոնե ժապավենային հիմքեր, իսկ միջհարկային ծածկերը եւ միջնորմներն իրականացվել են փայտե կոնստրուկցիաներով (բաղդադե), որոնց վրա տեսանելի ճաքեր են»:
Գումարը համալսարանի հիմնադրամին կտրամադրվի բյուջեի պահուստային ֆոնդից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ