Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգին Հայկոն իր` նախարար դառնալու մասին. «Ինձ մի տանջեք»

Մայիս 10,2018 15:40

Aravot.am-ը դերասան, հումորիստ Հայկ Մարությանից` Կարգին Հայկոյից հետաքրքրվեց` ինչպե՞ս է վերաբերվում իր`մշակույթի նախարար նշանակվելու վերաբերյալ լուրերին, հաշվի առնելով այն փաստը, որը հեղափոխության օրերին եւ դրանից հետո միշտ Նիկոլ Փաշինյանի կողքին է եղել:

Նա ասաց, որ ի թիվս այլ հարցերի, նաեւ այդ թեմայով խոսել է «Հայկական ժամանակի» թղթակցի հետ, հետեւաբար չի ուզում այդ թեմայով նորից խոսել, ուստի առաջարկեց տպագրվելուց հետո կարդալ իր հարցազրույցը: Նրան խնդրեցինք, որ ընդամենը մեկ նախադասությամբ պատասխանի մեր հարցին, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մի տանջեք ինձ…Գիտեմ, որ այսօր զանգելու է էլի մի 30-35 լրատվամիջոց, դրա համար առաջինը այդ թերթին եմ տվել հարցազրույց, որ ինձ չզանգեն…Թե չէ իմ ընկերներն էլ են զանգելու, թե Հայկ ջան, հիմա այո, թե՞ ոչ, դրա համար էլ չեմ խոսի»:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ էր իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել. «Մշակույթի նախարար պիտի լինի Հայկ Մարությանը: 1. Դաշտին ծանոթ է, 2. Խելոք է, գրագետ ու ֆայմով, 3. Ազնիվ է ու կեղտոտ գործերով չի զբաղվել, 4. Երիտասարդ է, աշխատասեր ու եռանդով»,-ինչը ոմանց կողմից ընդունվել է ոգեւորությամբ, իսկ շատերը տարակուսանքով կոչ են արել էյֆորիայից ձերբազատվել ու սթափ դատել, նաեւ մշակույթը չխառնել շոու-բիզնեսի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցին՝ «Խոսակցություններ են շրջանառվում, որ դուք մշակույթի նախարարի պաշտոնն եք զբաղեցնելու, ինչպե՞ս կմեկնաբանեք դա», Հայկ Մարությանն ասել է. «Չկա նման բան, չկա նման ցանկություն: Ինձ որ մնա, ես մշակույթի նախարարությունը կփակեմ, եւ այդ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն: Չէ՞ որ դարեր ի վեր մեր մշակույթը փոխանցվել է հաջորդ սերունդներին, առանց այդ նախարարության: Հիմա այս ծանր վիճակում կարելի է անցնել այդ ռեժիմին: Ահա, թե ինչու ես չեմ կարող դառնալ մշակույթի նախարար, որովհետեւ 5 օրում կփակեմ այն, եւ գումարները կուղղեմ Պաշտպանության նախարարություն (կատակում է Մարությանը)»:

Լուսանկարը՝ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայաստանցիները դեռ լաւ չեն պատկերացնում, թէ ինչ է ԱԶԱՏ պետութիւնը: Եթէ պետական բոլոր ինստիտուտները, կառոյցները օրինական են աշխատում, նրա ինչի՞ն է պէտք նախարար դառնալը: Իրաւական պետութեան նախարար կամ պաշտօնեայ (այսինքն՝ ԾԱՌԱՅՈՂ) լինելը երեւելի բան չէ, որին բոլորը ձգտեն. դա ծանր, գործ է:

  2. Մկրտիչ says:

    Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Հայկոն հումորիստ է, թող զբաղվի հումորով…

  3. Թատերագետ Տիգրան says:

    Նույն տրամաբանությամբ կարելի է Ամենայն հայոց Կթաողիկոս էլ կարգել Կարգին Հայկոյին…ՃՃՃ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031