Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Վարդանյան. Նիկոլ Փաշինյանը փորձում է սրբագրել Ռոբերտ Քոչարյանի սխալը

Մայիս 10,2018 15:20

Հայաստանի իշխանությունը աննախադեպ լեգիտիմության պաշար ունի եւ ներսում, եւ դրսում, սա թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը Արցախի հարցի բանակցություններում ավելի կոշտ դիրքերից կարող է հանդես գալ: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Փորձագետը բավական ուշագրավ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ պետդեպի եւ ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի շնորհավորանքները ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բայց որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում դեռեւս չի լուծվել, քաղաքագետը միանշանակ է համարում: Նա ժողովրդավարական պետությունների համար աննախադեպ է համարում մեր երկրում ստեղծված իրավիճակը`փոքրամասնության կառավարություն: Ասում է`սա նման չէ բազմակուսակցական համակարգ ունեցող երկրների փորձին: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, բայց իշխանությունը փոքրամասնության ձեռքում է: ՀՀԿ-ականները չեն էլ թաքցնում, որ տորպեդահարելու են նոր կառավարության գործունեությունը: Ելքը, նա տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Նիկոլ Փաշինյանի կառավարության ներքին մարտահրավերը նա համարում է մենաշնորհների վերացումը: Իսկ արտաքին մարտահրավերը`Արցախի հարցը: Քաղաքագետը կարեւոր է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը`Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու մասին. «Փորձում է սրբագրել Ռոբերտ Քոչարյանի սխալը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031