Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ի փաստաթղթերում «նախագահը» կփոխարինեն «վարչապետով»

Մայիս 10,2018 15:08

Կառավարությունը պետք է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարի: Վաղը՝ մայիսի 11-ին կառավարության նիստում արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշյալ պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ կներկայացնի:

Փոփոխության անհրաժեշտությունը պարոն Նալբանդյանը կպայմանավորի Սահմանադրական փոփոխություններով՝ նշելով, որ նախկինում Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր չէր եւ արդեն ստորագրված փաստաթղթի 10-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները:

Այսինքն՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2018թ. մարտի 15-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախագահների կողմից:

Ըստ պարոն Նալբանդյանի ներկայացրած նախագծի. «Հաշվի առնելով 2015թ. Սահմանադրությամբ ՀՀ անցումը խորհրդարանական համակարգի եւ դրանով իսկ ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակումը եւ ՀՀ վարչապետի լիազորությունների ընդլայնումը՝ առաջարկվել է Պայմանագրի 10-րդ կետում կատարել փոփոխություն, որը կնախատեսի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում կառավարության ղեկավարի մակարդակով ներկայացված լինելու հնարավորություն, եթե համապատասխան պետության օրենսդրությամբ նա օժտված է բարձրագույն խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով որոշումներ ընդունելու լիազորություններով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031