Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կներկայացնի՝ ինչպես պետք է հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներ արտահանենք

Մայիս 10,2018 13:31

Կառավարությունը մտադիր է հիմնել «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ՝ ՀՀ զինված ուժերը ժամանակակից սպա­ռա­զինությամբ եւ ռազմական տեխնիկայով ապահովելու եւ նախադրյալներ ստեղծելու հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներ արտաքին շուկա հանելու նպատակով: Այս մասին վաղը՝ մայիսի 11-ի կառավարության նիստում նախագիծ կներկայացնի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Նիստը կվարի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին նաեւ կթույլատրվի որպես ձեռնար­կատիրական գործունեության տեսակներ, իրականացնել տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ, գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներ բնական եւ տեխնիկական գիտությունների բնագավառում, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործու­նեութ­յուն:

Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կհայտնի, որ նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ նախագահի 2017թ. դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրից եւ 2018-2020 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031