Երբեմն կատակով ասում էին, որ Հայաստանի կառավարումը համակարգչի նման չէ, որ սխալ անելուց հետո undo անես և սկսես նոր էջից։
Հիմա ամեն ինչ փոխվեց։ ՀՀԿ-ն ստիպված իշխանության ղեկը թողեց՝ բացեիբաց հայտարարելով, որ իրենց կարծիքը չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ աշխատել որպես երկրի ղեկավար և խնդիրների առաջ է կանգնեցնելու երկիրը։
Նախ սկսենք նրանից, որ անփոխարինելի մարդիկ չկան՝ սկսած երկրի առաջին դեմքից։ Եթե երկրի առաջին դեմքն իրոք անփոխարինելի է, ուրեմն այդ երկիրը լուրջ խնդիր ունի՝ անվտանգության հետ կապված։
Երկրորդ, ոմանք սխալմամբ «Նիկոլ Փաշինյանի թիմ» ասելով պատկերացնում են միայն նրա հետ միասին հարթակին կանգնածներին։ Սա խորը մոլորություն է, որովհետև նոր իշխանության թիմը իրականում հարյուր-հազարավոր մարդիկ են պետական ու մասնավոր հատվածի աշխատողներ, գիտնականներ, արհեստավորներ, ուսանողներ ու դպրոցականներ։ Սա մտքի հսկայական շտեմարան է, որը կարող է գեներացնել այնպիսի գաղափարներ ու լուծումներ, որ դժվար է պատկերացնել։ Պարզապես պետք է մարդկանց լսել ու խոսել նրանց հետ։ Պետք է մթնոլորտն այնպիսին լինի, որ մարդիկ ցանկանան արտահայտվել ու մտավախություններ չունենան՝ իրենց տեսակետներն ու լուծումներն անկաշկանդ ներկայացնելուց։
Բավական է մարդկանց հնարավորություն տալ ինքնադրսևորվելու, և նույն այդ «անարդյունավետ» պետական կառույցների աշխատակիցներից այնքան լուծումներ կառաջարկեն, որ կարելի է զարմանալ:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում