Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ եւ նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ եւ բարդ հակամարտության հարցերով»

Մայիս 10,2018 11:36

Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է… Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից: Ադրբեջանա-թուրքական տանդեմը միջազգային ամբիոններում միշտ ձգտել է Հայաստանը ներկայացնել որպես հակամարտող կողմ` դրանով իսկ արցախյան հակամարտությունը փորձելով ներկայացնել որպես Հայաստանի կողմից հողային պահանջ: Հայկական դիվանագիտությունը մինչ այժմ կարողացել է հակադարձել այդ «մեղադրանքին»` ներկայանալով ընդամենը որպես բանակցային կողմ: Հայաստանը հակամարտող կողմ չէ, նա պարտադրված է պաշտպանել իր հայրենակիցների կյանքն ու իրավունքները` ինչը մինչ այժմ հայկական կողմը կարողացել է մատուցել հակամարտությամբ զբաղվող կառույցներին: Եթե Հայաստանն ինքն իրեն ճանաչի հակամարտող կողմ, արցախյան հակամարտության բնույթը ամբողջությամբ կարող է փոխվել` ի նպաստ Ադրբեջանից «հողային պահանջ» թեզին:

Ողջունում եմ մոտեցումդ, որ առանց հակամարտության իրական կողմի` Արցախի մասնակցության որեւէ բանակցային ձեւաչափից չի կարելի դրական արդյունք ակնկալել: Համաձայն եմ` այն պետք է դառնա առաջիկա բանակցային գործընթացի հիմնական մեխերից մեկը: Ենթադրում եմ նաեւ, որ արդեն մշակված է դիվանագիտական այն գործիքակազմը, ինչի միջոցով պետք է պայքարել Արցախը նորից բանակցային ձևաչափ վերադարձնելու համար: Այլապես` բազմիցս հայտարարվել է այս մասին` առանց հստակ գործիքակազմի ու ճանապարհային քարտեզի:

Չեմ կարող մեկ անգամ եւս չհիշեցնել, որ, ցավոք, սա այն խնդիրն է, ինչը մենք ենք ներքաղաքական այսրոպեական հարցեր լուծելու համար «պարգեւել» մեզ: Այս հարցին բազմիցս եմ անդրադարձել:

Ասուլիսում կան նաեւ այլ նուրբ պահեր եւ արտահայտություններ, որոնք կարող են վաղը բանակցությունների ժամանակ կաշկանդել մեր դիվանագիտությանը:

Բարեկամաբար խորհուրդ կտայի չշտապել առաջարկություններ եւ նախապայմաններով կատեգորիկ հայտարարություններ անել արցախյան` չափազանց նուրբ եւ բարդ հակամարտության հարցերով: Զբաղվածությանդ չափը հասկանալով հանդերձ, այդուհանդերձ, կհորդորեի մանրամասն ծանոթանալ բանակցային ամբողջ գործընթացին, ինչը կարող է շահեկան, լիարժեք եւ ամբողջական լինել, եթե դրան մասնակցեն նաեւ բանակցային գործընթացների անմիջական մասնակիցները` նաեւ նախկինում:

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր

Քաղաքական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. оган says:

    Г Акобян спасибо, чем раньше Вы остановите от Арцахских проблем этого уличного примьера тем лучше! Беда пришла нежданно негаданно, Серж Саргсян не сдержав свое слово совершил непростительную ошибку!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031