Նիկոլ Փաշինյանի օգտին ո՛չ կողմ, ո՛չ դեմ քվեարկելու համար ՀՅԴ-ից հեռացված եւ մանդատը վայր դրած Աղվան Վարդանյանի փոխարեն պատգամավոր կդառնա Ռուզաննա Առաքելյանը: Նա 2007թ․ եւս պատգամավոր է եղել:
Նիկոլ Փաշինյանի քվեարկության նիստին չներկայացած, ըստ լուրերի, համաժողովրդական շարժման կողմն անցած «Գրանդ տոբակո»-ի սեփականատերերին հակադրված եւ դրա պատճառով մանդատից զրկված Գրիգոր Ավալյանի փոխարեն պատգամավոր կդառնա 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Գրիգոր Ավալյանը 2017թ․ խորհրդարանական ընտրություններին Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում ստացել էր 17 հազար 113 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբ)՝ 8.090:
Եթե մանդատից որոշի հրաժարվել նաեւ ՀՀԿ-ին դեմ գնացած եւ Փաշինյանի օգտին կողմ քվեարկած Ֆելիքս Ցոլակյանը, ապա նրա փոխարեն պատգամավոր կդառնա գյումրեցի Մարտուն Գրիգորյանը, ով հավաքած ձայների քանակով 3-րդն է թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածուների թվում։ Նա ստացել է 10 հազար 700 ձայն: Մարտուն Գրիգորյանը նախկին ԲՀԿ անդամ է, 2012թ․ ընտրվել էր պատգամավոր:
Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում